Բոլորս էլ ունենք մտքեր, որոնք պահում ենք մեր մեջ, ու պատմություններ, որոնցով վախենում ենք կիսվել նույնիսկ մտերիմների հետ։ Seen-ը հենց այդ ամենի համար է։
Սա պարզապես փոդքասթ չէ, սա մեր ընդհանուր հարթակն է, որտեղ կարող ես հանել բոլոր դիմակները։ Այստեղ չկա «ճիշտ» ու «սխալ», չկա քննադատություն, չկան խորհուրդներ։ Մենք այստեղ ենք՝ իրար լսելու, իրարից սովորելու ու պարզապես իրար կողք լինելու համար։
Միացի՛ր մեզ, եղիր ակտիվ ու հիշիր՝ այստեղ քեզ լսում են, ընդունում են ու, ամենակարևորը, քեզ տեսնում են։
